տուն Լուրեր Պորտուգալիայում վերսկսել են 2007-ին անհետ կորած բրիտանուհու որոնումները

Պորտուգալիայում վերսկսել են 2007-ին անհետ կորած բրիտանուհու որոնումները

169
0

635139641

Պորտուգալական դատախազության քննիչները վերսկսել են անհետ կորած բրիտանացի երեքամյա Մադլեն Մակկենի գործի հետաքննությունը: Այդ մասին հայտնում է France Presse-ը:

Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Մադլեն Մակկենի անհետացման վերաբերյալ գործը վերսկսվել է, քանի որ դրա առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ աղջնակը անհետ կորել էր 2007-ի մայիսի 3-ին պորտուգալական Պրայա-դե-Լուժ քաղաքում: Մադլենի ծնողները քնած աղջկան հյուրանոցի սենյակում էին թողել և գնացել ճաշելու, իսկ վերադառնալով՝ հայտնաբերել էին, որ երեխան անհետացել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here