տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն չի բացառում, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ

Պորոշենկոն չի բացառում, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ

86
0

rsz_1437172Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Ռուսաստանի  ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում Նորմանդիայում ծրագրված չէ, բայց նաև բացառված  չէ, որ այն կարող է  կայանալ: Այս մասին հաղորդում է unian.net-ը:

Նման հայտարարությամբ Պորոշենկոն այսօր հանդես է եկել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով վաղը նման հանդիպման հնարավորության մասին հարցին:

«Առաջինը, ես վաղը Պուտինին Նորմանդիայում չեմ տեսնի: Ես վաղը կհանդիպելմ Մերկելի հետ Բեռլինում: Հանդիպումները Նորմանդիայում կկայանան վաղը չէ մյուս օրը: Օրը կգա, բարին էլ՝ հետը», — նշել  է Ուկրաինայի նորընտիր ղեկավարը: