Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ վաղը 15։00-ից Ուկրաինայի հարավ-արևելքում կհայտարարի կրակի ռեժիմի դադարեցման մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ուկրաինական զորքերը հրաման կստանան դադարեցնելու կրակը ուրբաթ օրը ժամը 11։00-ից (Գրինվիչով, Երևանի ժամանակով 15։00-ից), եթե Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ ընդունվի խաղաղության փուլային ծրագիրը», — ասել է Պորոշենկոն։