տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն առաջարկել է կառավարության նիստն անցկացնել Դոնբասում

Պորոշենկոն առաջարկել է կառավարության նիստն անցկացնել Դոնբասում

99
0

rsz_1014249807

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկին առաջարկում է կառավարության արտագնա նիստ անցկացնել Դոնբասում, որպեսզի տեղում գնահատական տրվի ռազմական գործողությունների հետևանքով հասցված վնասին: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահի՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրավիճակի կարգավորման գծով լիազոր Իրինա Գերաշչենկոն:

«Ուկրաինայի նախագահը համարում է, որ ճիշտ կլիներ կառավարության արտագնա նիստ անցկացնել, որպեսզի կառավարության անդամները նույնպես կարողանային տեսնել, թե այսօր ինչի կարիք կա այն շրջաններում , որոնք վերցվում են ուկրաինական իշխանությունների հսկողության ներքո», — նշել է Գերաշչենկոն:

Նրա խոսքերով՝ այն վնասի այն թվերը, որ այս պահին հնչեցվում են, զգալիորեն ուռճացված են: Նա հավելել է, որ Կիևի իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում Դոնբասի քաղաքների ենթակառուցվածքների վերականգնման գործին արևմտյան գործընկերների ներգրավման համար: