Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի որդին Մեծ Բրիտանիայում ռեփեր Ֆեյսի համերգի ժամանակ բեմ է բարձրացել, ինչից հետո ռեփերը բղավել է. «Ռուսները Լոնդոնում են»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին` «Ժողովրդի ծառա» կուսակցությունից: Պատգամավորը տեսանյութ է հրապարակել ռուսաստանցի հայտնի ռեփերի համերգից:
«Միևնույն ժամանակ, Պորոշենկոյի որդուն նման մեկը մեզ հաղորդում է, որ «ռուսները Լոնդոնում են»»,- գրել է քաղաքական գործիչը:
Այնուհետև Ֆեյսը երիտասարդին օգնել է բեմ բարձրանալ, խոսափողը տվել է նրան, որից հետո երկուսն էլ սկսել են պարել երաժշտության ներքո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Պորոշենկոն հայտնվել էր սկանդալի կենտրոնում. համացանցում հայտնվել էր Պորոշենկոյի կրտսեր որդու` Մեծ Բրիտանիայի «Կոնկորդ» քոլեջում ուսանելու տարիներին արված մի լուսանկար, որտեղ Միխայիլ Պորոշենկոն «Ռուսաստան» մակագրությամբ վերնաշապիկով էր: Պետրո Պորոշենկոն լուսանկարը բացատրել է նրանով, որ իր որդին այդպես հագնվել է Հելոուինի երեկույթի համար: