Բրիտանացի ճարտարապետ սեր Ռիչարդ Ռոջերսը Կարակասում Հուգո Չավեսի անվան այգի կստեղծի,- հաղորդում է Associated Press-ը: Ճարտարապետը հուվարի 17-ին այցելել է Կարակաս և զննել ապագա կառույցի վայրը:
Ռիչարջ Ռոջերսը աշխարհում ամենաճանաչված և տիտղոսակիր ճարտարապետներից մեկն է: Նա ստեղծել է այնպիսի շինություններ, ինչպիսին են Փարիզում Պոմպիդուի կենտրոնը, Մարդիդի Բարախաս և Լոնդոնի Հիթրոու օդանավակայանների տերմինալները, Լոնդոնի О2 մարզադաշտը և այլն: