Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին,- հաղորդում է Juventus.ru պարբերականը:
«Մենք պետք է միավորներ վաստակենք «Ռեալի» հետ խաղի արդյունքում: Անհանգստություն չկա, մենք գոնե խաղերից մեկում կհաղթենք «Ռեալին» և դուրս կգանք հաջորդ փուլ:
Մենք «Յուվենտուսն» ենք և չպետք է մոռանանք դրա մասին: Այս թիմը իր պատմությամբ և հեղինակությամբ ոչ մեկին չի զիջում: Հենց այդ պատճառով ես չեմ վախենում «Ռեալից»:
«Յուվենտուսը» Եվրոպայի լավագույն ակումբներից է, հետևաբար, մադրիդցիներին հաղթելը լիովին մեր կարողությունների սահմաններում է»,- ասել է ֆուտբոլիստը: |