«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղից նա 1.5 տարի առաջ հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով։ Ներկայումս 20-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում է մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը։
Պոգբան կարծում է, որ «Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, իսկ այժմ ակումբի տնօրեն Ալեքս Ֆերգյուսոնն իր հետ անարդարացի է վարվել, չէր հավատում իր տաղանդին և երկար ժամանակ թույլ չէր տալիս ինքնադրսևորվելու «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին գրում է The Independent-ը։ Եվ քանի որ շոտլանդացի մասնագետը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ «Մանչեսթեր Յունայթեդում», Պոգբան չի պատրաստվում լքել «Յուվենտուսը» և նորից տեղափոխվել Անգլիա։