Ռուսաստանի Ուֆա քաղաքում, «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։
Ռուսական լրատվականների հաղորդած տեղեկության համաձայն` օդանավը պետք է իրականացներ Ուֆա-Մոսկվա թռիչքը, սակայն շրջադարձի պահին դուրս է եկել թռիչքուղուց։
Ինչպե նշված է օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ օդանավում եղել է 183 ուղեւոր։ Օդանավակայանի աշխատակիցները օդանավը տեղափոխել են կայանատեղի։ Ներկայումս պարզվում են դեպքի մանրամասները։