Կառավարության որոշումներում նախատեսված է ստեղծել ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ:
Ըստ նախագծի՝ մարզական ակումբի գործունեության նպատակն է ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը և մի շարք այլ ծրագրեր:
Ստեղծվող ակումբը հնարավորություն կընձեռի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձեւավորումը, պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը: