տուն Լուրեր ՊՆ-ն տեղյակ չէ Պուտինի հայտարարությունից

ՊՆ-ն տեղյակ չէ Պուտինի հայտարարությունից

180
0

url

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չունեն պաշտոնական տեղեկատվության այն մասին, որ Ռուսաստանը մոտ ապագայում Հայաստանի եւ Ղազախստանի հետ կստեղծի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ:

«Նախարարությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում առանձին իրականացնում է ռազմական համագործակցություն, իր ծրագրերն է անցկացնում, բայց այդ տեղեկատվության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, մենք նման պաշտոնական տեղեկություն չունենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով RIA-Novosti գործակալությանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում Հայաստանի և Ղազախստանի հետ կստեղծի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ:

Պուտինի խոսքերով` կուժեղացվի նաև Բելառուսի հետ ՀՕՊ միասնական համակարգը: Նա կարծիք է հայտնել, որ նման համագործակցությունը «զգալի կավելացնի Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական ներուժը, կօգնի եվրասիական տարածքում խաղաղության և կայունության ամրապնդմանը»:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here