ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել գիշերային պատժիչ գործողությունների ընթացքից:
Հիշեցնենք, ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես են ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:
Ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ, այժմ Հ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»,- նշել է Հովհաննիսյանը։