տուն Լուրեր ՊՆ աշխատակիցը КамАЗ-ով բախվել է ուղևորատար ГАЗель-ին և դիմել փախուստի. ուղևորներին Газель-ից...

ՊՆ աշխատակիցը КамАЗ-ով բախվել է ուղևորատար ГАЗель-ին և դիմել փախուստի. ուղևորներին Газель-ից դուրս են բերել քաղաքացիները. կա վիրավոր

168
0

mHBeS0engn7q3B6XxHFk_tn

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի բեռնատարը Նոր-Նորք վարչական շրջանում՝ Թևոսյան փողոցի վրա գտնվող քանդված կամրջի մոտ, հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Ասքանազ Ավդալյանի վարած ГАЗель մակնիշի 0253 Լ համարանիշի մեքենային և դիմել փախուստի: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին: Ուղևորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ մի մասին դուրս են բերել մեքենայի ձախակողմյան դռնից, իսկ մյուս մասին դուրս են բերել՝ մեծ դժվարությամբ պատից հեռացնելով ГАЗель-ը: Վթարի վայր են ժաման ել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Ռաֆիկ Պոտրոսյան ու Արթուր Խաչատրյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Վթարի վայրում հավաքվածներն ու վարորդը ֆոտոլրագրողին հայտնում էին, որ КамАЗ մակնիշի բեռնատարը կրում էր ՊՆ համարանիշներ, իսկ վթարից հետո նրա վարորդը, հետաքքրվելով վիրավորների վիճակով, անմիջապես նստել է բեռնատարն ու դիմել փախուստի: Վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ այդ մասին կիրազեկվի ՊՆ ռազմական ոստիկանությանը, որպեսզի վերջինիս ներկայացուցիչները ժամանեն վթարի վայր, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը ՊՆ համարանիշներով մեքենայի վարորդն է եղել:

Նյութն ամբողջությամբ`Shamshyan.com — ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here