տուն Հասարակություն Պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

Պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

186
0

ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում սևամորթների կողմից պղծվել է Դենվերում գտնվող՝  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքարը:

Այն տեղադրվել էր Հայաստանի երտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով 2014թվականին:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանության առիթով բողոքի ցույցերը տարածվել են Ամերիկայի մի քանի քաղաքներում. Ջորջ Ֆլոյդին բերման ենթարկող ոստիկանը, ոտքով սեղմելով աֆրոամերիկացի երիտասարդի կոկորդը, շնչահեղձ էր արել նրան։ Նյու Յորքի մի շարք շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ աֆրամերիկացիների դեմ ոստիկանության կամայականությունների։