տուն Սպորտ Ալեգրի. Ռամին ու Հոնդան հունվարին կմիանան «Միլանին»

Ալեգրի. Ռամին ու Հոնդան հունվարին կմիանան «Միլանին»

172
0

allegri

Իսպանական «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվեն իտալական «Միլան»: Այդ մասին հայտարարել է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

«Հոնդան ու Ռամին ձմռանը կմիանան մեզ, որպեսզի ուժեղացնեն թիմը»,- Ալեգրիի խոսքը մեջբերում էTribalfootball.com-ը:

27-ամյա Հոնդան «Միլան» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով 4.5 տարվա պայմանագիր: 27-ամյա Ռամին միլանյան ակումբում կխաղա վարձավճարով: Մրցաշրջանի վերջում «Միլանը» հնարավորություն կունենա 7 միլիոն եվրոյով գնել Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերային իրավունքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here