Բեռլինում ընթացող TechCrunch միջոցառման շրջանակներում ներկայացվել է նոր սարք, որը հնարավորություն է տալիս պլանշետը մատների փոխարեն կառավարել աչքի շարժումով։ Ինչպես նշում է The Telegraph-ը, փոքրիկ սարքը ստեղծվել է Կոպենհագենում գործող The Eye Tribe ընկերության կողմից, որի ներկայացուցիչների խոսքերով՝ նորույթը շուտով հասանելի կլինի բոլորին։ Այն գործում է USB3 կապի միջոցով, որն էլ հնարավորություն է տալիս օգտատիրոջը տարբեր գործողություններ կատարել՝ միայն աչքերը շարժելով։ Սարքն ունի 20 սմ երկարություն և 2 սմ հաստություն։ The Eye Tribe-ի ներկայացուցիչ Սյուն Ալստրապ Յոհանսենը նշել է, որ առնվազն 5 տարուց աչքերով կառավարելու տեխնոլոգիան ներդրված կլինի գրեթե բոլոր սմարթֆոններում ու պլանշետներում։ Աղբյուրը՝ Tert.am