Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն անդրադարձել է իր ներկա մարզավիճակին, ինչպես նաև ակումբում մնալու հնարավորություններին:
«Սկուդետոյի համար պայքարում այժմ առաջատարը «Ռոման» է, սակայն մենք պատրաստ ենք վերցնել նախաձեռնությունը մայրաքաղաքցիների առաջին իսկ ձախողման դեպքում: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա դեռ մեկ մրցաշրջան առջևում է, տեսնենք, թե ինչ կլինի: Ես լավատեսորեն եմ տրամադրված:
Ցանկանում եմ շարունակել խաղալը, քանի որ դեռ գտնվում եմ լավ մարզավիճակում և հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Դեռ չգիտեմ, «Յուվենտուսում» կխաղա՞մ, թե այլ թիմում:
«Միլանից» տեղափոխվելու համար չեմ զղջում: Ես այդ որոշումը կայացրել եմ երեք տարի առաջ և հիմա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ եմ: Ցավալի է նրանց տեսնել այս վիճակում, սակայն վստահ եմ, որ նրանք կհաղթահարեն այս դժվարությունները: Շփվել եմ Մալդինիի հետ, շատ լավ կլինի, եթե նա վերադառնա ֆուտբոլային կյանքին», — ասել է Պիրլոն: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: