Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի տեղափոխվի Իսպանիայի մայրաքաղաք: Նրա խոսքերով` ամեն ինչ կարող է լինել, բայց նման տեղափոխության հավանականությունը շատ փոքր է:
«Պիրլոն իրականում աշխարհի ամենալավ ֆուտբոլիստներից մեկն է: Սակայն «Ռեալում» նա չի խաղա: Իհարկե, իրավիճակը կարող է փոխվել, սակայն իմ ծրագրերում Անդրեայի հետ պայմանագրի ստորագրում չի նախատեսվում», — այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Պիրլոյի պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը: Սակայն վերջին շրջանում տեղեկություններ են հաղորդվել, որ Պիրլոն երկու տարով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: