Երեկ Իտալիայի առաջնությունում կայացավ 12-րդ տուրի կենտրոնական «Յուվենտուս» — «Նապոլի» հանդիպումը։
Տանտերերը անսպասելի խոշոր՝ 3։0 հաշվով առավելության հասան այս մրցաշրջանի առաջատարներից մեկի՝ «Նապոլիի» նկատմամբ։ «Ծեր սինյորայի» կազմում աչքի ընկավ թիմի ավագ Անդրեա Պիրլոն, ով գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը։ «Յուվենտուսի» կազմում աչքի են ընկել նաև Ֆերնանդո Լյորենտեն և Փոլ Պոգբան։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (31 միավոր), «Նապոլին» 28 միավորով երրորդն է։ Իսկ մրցաշարային աղյուսակը 32 միավորով գլխավորում է «Ռոման»։