տուն Քաղաքական Միջազգային Պիկասոյի Կլոդ և Պալոմա նկարը վաճառվել է 25 միլիոն դոլարով

Պիկասոյի Կլոդ և Պալոմա նկարը վաճառվել է 25 միլիոն դոլարով

322
0

1252696658_o

Պաբլո Պիկասոյի «Կլոդն ու Պալոման» կտավը Նյու Յորքի Christie’s աճուրդների տանը վաճառվել է 25 մլն դոլարով, ինչը կրկնակի ավել է նախնական գնից։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

1950 թվականին ստեղծված կտավի վրա պատկերված են Պիկասոյի երեխաները՝ 3-ամյա Կլոդը և 9-ամսական պալոման, ում մայրը ֆրանսիացի նկարչուհի և գրող Ֆրանսուա Ժիլոն էր։ Աճուրդների տան կողմից տարածված նախնական հայտարարության մեջ ասվում էր, որ աճուրդի արդյունքում նկարն ակնկալվում էր վաճառել 12 մլն դոլարով։

Աճուրդի ժամանակ Վասիլի Կանդինսկու «Աշնանային բնապատկերը» վաճառվել է 14 մլն դոլարով, սակայն սպասվում էր, որ այն կվաճառվի 25 մլն-ով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here