տուն Քաղաքական Միջազգային Պիկասոյի դուստրը մեծ նվեր է մատուցել հոր թանգարանի վերակառուցմանը մասնակցած թիմին

Պիկասոյի դուստրը մեծ նվեր է մատուցել հոր թանգարանի վերակառուցմանը մասնակցած թիմին

98
0

Rent-Riv-5-10

Մայա Վիդմայեր Պիկասոն հսկայական նվեր է մատուցել հոր՝ Պաբլո Պիկասոյի թանգարանին։ Նա մի քանի նկար կնվիրի թանգարանին, որոնք հիմնականում վերաբերում են «կուբիզմի» փուլին։

Թանգարանն այդ աշխատանքները կստանա այս տարվա հոկտեմբերին, երբ այն կվերաբացվի հինգ տարվա վերակառուցումից հետո։ Այս քայլով Մայա Պիկասոն ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել վերակառուցման աշխատանանքերը համակարգող Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետիին և նրա թիմին, ովքեր հնարավոր են դարձրել աշխատանքների նման ընթացքը։

Պիկասոյի թանգարանը վերակառուցման համար փակվել էր 2009 թվականին։ Դրա վերաբացումը մի քանի անգամ հետաձգվել էր, ինչը լուրջ վեճերի առարկա էր դարձել Պիկասոյի ժառանգների և կառավարության ներկայացուցիչների միջև։ Այս վեճերը հանգեցրել էին թանգարանի ղեկավարության փոփոխությանը։