Արդեն երկու տասնամյակ է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Պիեր Ռիշարը զբաղվում է գինեգործությամբ: Մեկ անգամ այցելելով Լանգեդոկ շրջանի Ռուսսիլիոնն, նա այլեւս չկարողացավ հրաժարվել լքված հողերը վերականգնելու գաղափարից: Գինեգործության հենց առաջին տարիներից Ռիշարն արժանացավ քննադատների բարձր գնահատականին: Այժմ նա պատրաստվում է իր գինիները ներկայացնել Մոսկվայում, շուտով ողջ Ռուսաստանը հնարավորություն կունենա գնահատելու դերասանի խաղողի այգիների արտադրանքը: