Այսօր ասուլիսի ընթացքում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձավ այն վարկածին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայման է դրել Հայսատանի Կառավարության առաջ, որ մինչև իր Հայաստան այցը Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի
Մնացականյանն ասաց, որ պետք չէ հավատալ նման բամբասանքների, և խնդրեց լուրջ վերաբերվել իրենց սկզբունքներին։
«Կան ներքին քաղաքական, դատական, իրավական հարցեր, դրա համար կխնդրեմ նման բաներ ասելուց առաջ ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքին, որովհետեև մենք շատ լուրջ ենք»,- նշեց նա։