տուն Քաղաքական Միջազգային Պետք չէ համեմատել Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը․ ՌԴ ԱԳՆ

Պետք չէ համեմատել Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը․ ՌԴ ԱԳՆ

72
0

Vasilij-Nebenzya-300x197

Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ կարիք չկա զուգահեռներ տանել Ղրիմի և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջև։

«Ես զուգահեռներ չէի տանի Ղրիմի դեպքերի և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան՝ պատասխանելով Interfax գործակալության հարցերին, թե արդյոք Ղրիմի հարցն ինչ-որ կերպ կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա։

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուր համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք ջանում են աջակցել հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ երկխոսությանը։