«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն այսօր ազատամարտիկների կազմակերպած Կլոր-սեղան քննարկման ժամանակ առաջարկել է իրենց կուսակցության տեսակետը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ըստ նրա, կարևոր է, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները համախմբվեն.«Առանց սրա հասարակության վստահությունը նվազ կլինի»,-նշել է քաղաքական գործիչը:«Ես կարծում եմ, որ ունենք երկու տարբերակ՝ փոփոխությունների հասնելու համար: Առաջինն այն է, որ պետք է խոսենք իշխանությունների հետ ժամանակավոր իշխանություն ձևավորելու մասին, իսկ եթե դա չստացվի, ապա հասարակությունը պետք է համախմբվի: Մեզ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որպեսզի նորմալ ընտրություններ ունենանք»,-նշել է Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա ՀՀ-ի համար առաջնային է իշխանափոխությունն ու նոր ընտրությունների անցկացումը:
Էմմա Պալյան