տուն Քաղաքական Պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

210
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հանդիպմանը նախորդել էր երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները երկուստեք բարձր են գնահատել հայ-վրացական հարաբերությունների ընթացիկ մակարդակը՝ հույս հայտնելով, որ այն դեռ բարելավվելու մեծ ներուժ ու հեռանկար ունի:

Համատեղ ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ասաց.

«Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց: Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել: Անդրադարձել ենք մեր 2 երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի, ու այս բարեկամությունն էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք: Մեր 2 երկրների միջեւ ամենանշանակալի չափումն էկոնոմիկան է, այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի եւ էներգակիրների հարցում համագործակցության մասին: Մշակութային բնագավառում եւս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել:

Անդրադարձել ենք նաեւ տարածաշրջանային հարցերին եւ արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարեւորն է, որպեսզի էկոնոմիկայի վրա կենտրոնանալով՝ մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տանք: Եւ, իհարկե, տարածքային ամբողջականությունը մեզ համար կարեւոր է, տարածքային ամբողջականությանը մենք կաջակցենք: Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում:

Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը եւս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր 2 երկրների համագործակցության խորացման համար»,- ասաց Գախարիան:

Հավելենք, որ Վրաստանի վարչապետը Հայաստանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here