տուն Քաղաքական Միջազգային Պետք է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հասնելու փորձերը. ՀԱՊԿ ԱԳՆ նախարարներ

Պետք է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հասնելու փորձերը. ՀԱՊԿ ԱԳՆ նախարարներ

69
0

rsz_1010488682

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հասնելու փորձերն ու իբրև առաջնահերթություն նշել Համագործակցության շանհայան կազմակերպության և Չինաստանի հետ համագործակցման ամրապնդումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Իրավիճակը հաշվի առնելով՝ արտգործնախարարների խորհուրդը նպատակահարմար է համարել դադարեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտի պահպանման համար ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հասնելու փորձերը: Շարունակվելու է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը», — Ռուսաստանի Դումայում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է Բորդյուժան:

Նա հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի, անվտանգության և պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերը: