Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը երեկ փոխանցեց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի, «Մենք» մշակութային առցանց լրատվականի, «Մենք» ամսագրի, «Երևանյան թմբուկներ» երաժշտական նվագախմբի, «Tricolor» երաժշտական փառատոնի, ՀՀ պետական խորհրդանիշների տոնի հիմնադիր Պավել Սարգսյանին:
Ինչպես հայտնի է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանը վերջերս տեղի ունեցած աղմկոտ իրադարձությունից հետո՝ վայր դրեց իր ավագանու մանդատը: Մամուլում և սոցցանցերում սկսեցին լուրեր պտտվել, թե ով կփոխարինի մանդատը վայր դրած ավագանուն:
Araratnews.am-ը փորձեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Սարգսյանից իմանալ, թե որքան էր սապսելի տեղի ուցեծաը և առաջիակյում ինչպես է պտկերացոնւմ իր ներգրավվածությունը ավագանու աշխատանքներին:
Հարցմանն ի պտասախան՝ թեև Պավել Սարգսյանը խոստովանեց, որ չէր սպասում, թե այս ժամանակահատվածում կհայտնվի ավագանիում, սակայն վստահեցրեց.
«Սա շատ խնդրահարույց է, և կարծում եմ, որ այդ արդյունավետությունը պետք է բարձրացվի։ Այն հիմա, մեղմ ասած, բավարար չէ։ Ինչ վերաբերվում է ծրագրերին, այս պահին լավատեղյակ չեմ, բայց ավագանու իմ գործընկերների հետ և առհասարակ, խմբակցությունում որոշում և նախնական պայմանավորվածություն կա, որ ինձ մի փոքր տեղեկատվություն տրամադրեն, որ ավելի արագ ինտեգրվեմ պրոցեսի մեջ»:
Նրա խոսքով՝ ամենագլխավոր խնդիրը, որն այսօր կա, կառավարման արդյունավետությունն է։
Նշենք, որ Սարգսյանը մանդատն էլ դեռ չի ստացել, դրա համար երեկ տեղի ունեցած նիստին չի մասնակցել։