տուն Քաղաքական Միջազգային Պետք է այնպես անել, որ Ուկրաինա ներխուժման գինը Ռուսաստանի համար անտանելի լինի․...

Պետք է այնպես անել, որ Ուկրաինա ներխուժման գինը Ռուսաստանի համար անտանելի լինի․ Հիլարի Քլինթոն

111
0

Hillary Clinton attends the Heads of State luncheon at the 67th General Assembly of the United Naitons, held at the UN Headquarters in New York City

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծիք է հայտնել Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ Ուկրաինայում։ Քոնեքթիքութի համալսարանի ուսանողների և դասախոսների հետ փակ հանդիպման ժամանակ նա ասել է, որ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Նախկին պետքարտուղարը հավատացած է, որ ուկրաինական ճգնաժամը «վատ վախճան է» ունենալու Ռուսաստանի համար։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիութոյւնը պետք է նոր պատժամիջոցներ կիրառեն՝ Մոսկվայի վրա ազդելու համար, որպեսզի Ուկրաինա ներխուժման գինը Ռուսաստանի համար անտանելի լինի։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։