Պետությունը 100 տոկոսով կփոխհատուցի պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնությունը: Այս մասին տեղեկանում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
«Պաշտպանության նախարարության առաջարկով և առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Կառավարությունը նոր որոշում ընդունեց։ Այսուհետ պետությունը 100 տոկոսով կփոխհատուցի ոչ միայն ժամկետային, այլև պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Ստեփանյանը։