Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, մինչ առցանց հարցերին անդրադառնալը, խոսեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների և դրանց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Նախարարն ասաց, որ բազմաթիվ կուտակված հարցեր կան:
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց տեղեկություններ հասարակությանն աջակցություն տրամադրելու չորս գործիքների մասին:
Առաջինը ուղղությունը հուսալի վարկառումներին բանկերի միջոցով` վարկավորմամբ, աջակցությունն է, երկրորդը՝ գյուղատնտեսական տնտեսություններին աջակցությունն է՝ հասանելի դարձնելով ֆինանսական միջոցները, երրորդ ուղղությունը` ՓՄՁ-ներին, հատկապես առանց բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների միջամտության վարկավորումն է, իսկ չորրորդ ուղղությունը աջակցություն է այն կազմակերպություններին, որոնք իրենց աշխատողներին չեն ազատել աշխատանքից այս դժվարին պայմաններում, պետությունը ամեն հինգերորդ աշխատակցի աշխատավարձի վճարումը վերցնում է իր վրա:
Իր խոսքում մանրամասնեց Էկոնոմիկայի նախարարը:
Հայկ Մագոյան