տուն Լուրեր Բլոգ Պետծառայողներին թյուրիմացության մեջ են գցում

Պետծառայողներին թյուրիմացության մեջ են գցում

111
0
1111
Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ես, որպես սովորական մահկանացու քաղծառայող, «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի հետ կապված, տվեցի հետևյալ պատասխանը.
« Հարգելի գործընկեր, տեղեկացնում եմ, որ իմ ընտանիքը բնակարանի խիստ կարիք ունի, բայց ուսումնասիրելով սույն ծրագրի պայմաններն ու պահանջները, հայտնում եմ, որ այն ինձ` որպես պետական ծառայողի` բացարձակապես մատչելի չէ: Ընտանիքով չունենալով եկամտի այլ աղբյուրներ` բացի աշխատավարձից, անհնար է օգտվել սույն ծրագրից, որն առանձնապես չի տարբերվում առևտրային բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման պայմաններից»:
Հ.Գ. Ինչպե՞ս կարելի է օգտվել այդ ծրագրից, որի պայմաններից մեկն այն է, որ 20% կանխավճար է պետք կատարել, իսկ վարկի մարման տարեկան տոկոսադրույքը 12 է:
Քաղծառայողի ներկա աշխատավարձի պարագայում սա միայն երազանք է: Որտեղի՞ց պետք է քաղծառայողը հավաքած լիներ պահանջվող այդ 20%-ը, որն օրինակ իմ պարագայում՝ կկազմեր 4-6 միլիոն դրամ: Եվ ինչպե՞ս պետք է վարկի տարեկան 12%-ը վճարեր, որն, օրինակ իմ պարագայում՝ ամսվա ընթացքում կկազմեր ողջ աշխատավարձս՝ գումարած ևս 30-40 հազար դրամ:
Մնացած բոլոր պայմաններն ուսումնասիրելով, պարզեցի, որ եթե հնարավորություն ունենայի, այս ծրագրից օգտվելու փոխարեն, նույն գումարի չափով, օրինակ ՀԱԹ-ում կկարողանայի 2 հատ 3 սենյականոց բնակարան գնել: Այնպես որ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Սա դեռ իմ պարագայում: Բա ի՞նչ ասեն ավելի ցածր աշխատավարձ ունեցող գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետները …Հ.Հ.Գ. Քանի որ սովորական հիփոթեքային վարկից չի տարբերվում, առաջարկում եմ ծրագրի անվանումից հանել «մատչելի» բառը: