տուն Տնտեսական Պետբյուջե-2020. ԱԺ խմբակցությունների առաջարկները՝ գումարային տեսքով

Պետբյուջե-2020. ԱԺ խմբակցությունների առաջարկները՝ գումարային տեսքով

259
0

ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե որ խմբակցությունից որքան արժողությամբ առաջարկ է արվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 264.4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն` 94.9 մլրդ դրամ, «Իմ քայլը» խմբակցություն` 8.4 մլրդ դրամ»,- հայտնեց Ջանջուղազյանը:

Խմբակցություններն ու պատգամավորները ԱԺ հանձնաժողովներում ու լիագումար նիստերում քննարկումներից հետո կարող էին առաջարկություններ ներկայացնել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Արվել է ընդհանուր 160 առաջարկ: