տուն Տնտեսական Պետբյուջեի եկամուտներն աճել են մոտ 18%-ով

Պետբյուջեի եկամուտներն աճել են մոտ 18%-ով

192
0

dollar-dram-exchange-rates

2013 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ դրամ, որը 100.1%-ով ապահովել է ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակման մեջ:

2012 թվականի ինն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում. այն կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)` նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here