տուն Տնտեսական «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կմերժվի

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կմերժվի

146
0

ՀՀ-կառավարություն

ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փո­խություններ և լրացումներ կատարելու նախագիծ են ներկայացրել, որին կառավարությունը վաղը բացասական եզրակացություն կտա:

«Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2014 թվա­­կանի պե­տա­­կան բյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով անհրաժեշտ կլի­նի լրա­ցուցիչ 15,533.856 մլն դրամ, որը նախատեսված չէ ինչպես Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազ­գային ժողովին ներկայացված Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետա­կան բյուջեի նախագծով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պե­տա­կան միջնաժամկետ ծախսերի ծրագրով»,- ասվում է կառավարության եզրակացության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here