Պենտագոնը հրաժարվել է գնել ռուսական ՄԻ-17 15 ուղղաթիռները, որոնք նախատեսված էին աֆղանական բանակի համար։ Գործարքի ընդհանուր գինը պետք է կազմեր 345 մլն դոլար։ Այս մասին հայտարարել է սենատոր Ջոն Քորնին, ով դեմ էր նման գործարքին։ Հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես ողջունում եմ պաշտպանության նախարարության որոշումը վերջապես հրաժարվել «Ռոսօբորնէքսպորտից» լրացուցիչ ուղղաթիռներ գնելուց»,- ասվում է սենատորի հայտարարության մեջ։