տուն Քաղաքական Հայաստան ՊԵԿ հայտարարությունը 2019 թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման մասին

ՊԵԿ հայտարարությունը 2019 թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման մասին

258
0

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019 թվականին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019 թ. գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

_ կոնտակտային հեռախոսահամար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար: