տուն Տնտեսական ՊԵԿ-ը Ֆիննախ մտցնելը ունի և՛ դրական և՛ բացասական կողմ. Գ.Մակարյան

ՊԵԿ-ը Ֆիննախ մտցնելը ունի և՛ դրական և՛ բացասական կողմ. Գ.Մակարյան

96
0

Գագիկ Մակարյան

Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարության ենթակայության տակ դնելը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունը փող հավաքել ու ծախսելու սկզբունքով է առաջնորդվում, ուստի եթե նա տեսնի, որ նախատեսված չափով փողեր չեն հավաքվում, կփորձի ձևեր գտնել, լրացուցիչ վարկեր դնել՝ խնդիրը լուծելու համար, ինչը բացասական նշանակություն կունենա տնտեսական ակտիվության ու տնտեսության վրա: Այդ պատճառով առավել նպատակահարմար է եկամուտների հավաքագրման մարմինը էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ մտցնել, որի դեպքում, ըստ Մակարյանի, հարկերի հավաքման գործընթացը կդիտարկվի տնտեսության աշխուժությանը չվնասելու տեսակետից:

Իսկ դրական, ըստ Գ. Մակարյանի, կարող է լինել այն, որ եթե նախարարությունը տեսնի հավաքագրումները նվազում են, ըստ այդմ կկողմնորոշվի ծախսեր կատարելու ժամանակ: