տուն Լուրեր ՊԵԿ-ը աջակցել է ԱԱԾ-ին Գագիկ Խաչատրյանի գործով

ՊԵԿ-ը աջակցել է ԱԱԾ-ին Գագիկ Խաչատրյանի գործով

144
0

Պետական եկամուտների կոմիտեն աջակցել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթեր տրամադրելու հարցում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«ԱԱԾ քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք է բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից։ Եթե դուք համարում եք, որ փաստաթղթեր պահանջելը և մեր տրամադրելն աջակցություն է, այո,  մենք աջակցել ենք»,- ասաց Անանյանը։

Նա խուսափեց մանրամասներ հայտնել գործընթացի վերաբերյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here