Պեկինում վերջին 10 տարիների ընթացքում թոքերի քաղցկեղով հիվանդների թիվն ավելացել է: Այս մասին հայտնում BBC-ն՝ հղում անելով Չինաստանի իշխանությունների հայտարարությանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Պեկինում վերջին 10 տարվա ընթացքում հիվանդացածությունը երկու անգամ ավելացել է:
Հասարակական կարծիքի համաձայն՝ թոքերի քաղցկեղով տառապողների թիվը կտրուկ ավելացել է օդի աղտոտվածության պատճառով: Սակայն իշխանություններն այն կարծիքին են, որ հիվանդների թվի աճի պատճառը նաև և առաջ ծխողների թվի աճի հետ է կապված, բայց նաև ընդունում են, որ օդի աղտոտվածությունը ևս կարող է դրա պատճառ հանդիսանալ: