տուն Աշխարհ Պեկինում արգելվել են զանգվածային խնջույքները

Պեկինում արգելվել են զանգվածային խնջույքները

135
0

Պեկինի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել խմբակային խնջույքների, բանկետների, ինչպես նաև հանրային սննդի ծառայությունների ներգրավմամբ միջոցառումներ անցկացնելու վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանի մայրաքաղաքի առողջապահական հանձնաժողովի հայտարարությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ սննդի ծառայությունները պետք է նախապես տեղեկացնեն հաճախորդներին իրադարձությունների չեղյալ հայտարարման կամ հետաձգման մասին:

Բացի դրանից՝ քաղաքից դուրս տարբեր միջոցառումների կազմակերպիչները նույնպես պետք է չեղյալ հայտարարեն միջոցառումները այնքան ժամանակ, մինչ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: