Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մրցանակ է ստացել Գինեսի գրքում իր բազմաթիվ ռեկորդների համար։ Բացի այդ, Լոնդոնում կայացած արարողության ժամանակ Պելեն պարգևատրվել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակով։ «Շնորհակալություն բոլորին աջակցության համար», — Twitter-ի իր էջում գրել է Պելեն։
Հիշեցնենք, որ Պելեն իր կարիերայի ընթացքում դարձել է աշխարհում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 1283, ինչպես նաև 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 1958, 1962 և 1970 թվականներին։