Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե գտնվում է դեպրեսիվ վիճակում: Այս մասին հայտնում է Sport24-ի տեղեկությունը փոխանցում է shantnews.am-ը:
Ավելի վաղ Պելեի որդին տեղեկացրել էր, որ հայրը տնից դուրս չի գալիս, մեկուսացել է, չի շփվում մարդկանց հետ դեպրեսիայի պատճառով, որը առողջական խնդիրների հետևանք է:
«Շնորհակալություն ձեր անհանգստությունների և աղոթքների համար: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Շուտով ես կդառնամ 80 տարեկան: Իմ կյանքում լինում են և լավ և վատ օրեր, ու սա նորմալ է իմ տարիքի մարդու համար»,— ասել է Պելեն:
Նշվում է, որ վերջերս Պելեն ազդրի հոդի արհեստական փոխանակման վիրահատություն է տարել: