տուն Լուրեր Պելեի նոր գիրքը կշռում է 15 կգ և արժե 1225 եվրո

Պելեի նոր գիրքը կշռում է 15 կգ և արժե 1225 եվրո

167
0

g_imageԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ներկայացրել է իր նոր գիրքը, որը զարմացրել է իր գնով և ծավալով: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Սան Պաուլոյի թանգարաններից մեկում: 72-ամյա Պելեի աշխատանքը գնահատվում է 1225 եվրո, իսկ քաշը` 15 կգ: Այս զարմանահրաշ աշխատությունը կոչվում է «1283», քանի որ իր մարզական կարիերայի ընթացքում հենց այդքան գոլի հեղինակ է դարձել Պելեն:

Գիրքը լույս է տեսել սահմանափակ քանակով, իսկ վաճառքի է հանվելու միայն 1283 օրինակ: Ներկայացվում են 500 լուսանկարներ, 1283 տեքստ` 500 էջում, որոնք նվիրված են ֆուտբոլիստի կարիերային: Գիրքը կարելի է ձեռք բերել Նյու Յորքում, Լոնդոնում և Դուբայում:

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here