տուն Հասարակություն Իրավական Պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով

Պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով

197
0

Ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու  իրավական նոր հիմքեր: Այս մասին հայտնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե`

  • դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
  • դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
  • պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here