տուն Հասարակություն Պարտադիր չէ՝ քաղաքացին ահազանգի, մենք գործում ենք. պաշտոնյան՝ գիշերային հրավառության վերահսկողության մասին

Պարտադիր չէ՝ քաղաքացին ահազանգի, մենք գործում ենք. պաշտոնյան՝ գիշերային հրավառության վերահսկողության մասին

403
0

Երևանի ավագանու արտահերթ նիստի շրջանակում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը սահմանափակող օրինագիծը:

Անդրադառնալով խնդրին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշել է, որ առաջարկվող նախագիծը կոնկրետ սահմանում է ժամային գոտիները՝ թույլատրելի առավելագույն ժամկետ նշելով 24։00-ն: Դա վերաբերում է ոչ միայն զվարճանքի վայրերի կողմից լռության ապահովման պահանջին, այլև գիշերային ժամերին արվող հրավառությունների սահմանափակմանը:

«Պարտադիր չէ՝ քաղաքացին ահազանգի նման երևույթների մասին: Մենք ինքներս զբաղվում ենք այդ խնդրով, կատարում ենք շրջայցեր: Իհարկե դժվար է հայտնաբերել կարգազանցներին, եթե կոնկրետ հաղորդում կամ ահազանգ չկա քաղաքացիների կողմից, բայց զուգահեռաբար կանխարգելիչ օպերատիվ աշխատանքներ իրականացվում են»,-պարզաբանել է Հովիկ Սաֆարյանը:

Ի վերջո, օրինագիծն ընդունվել է: Ավագանու նիստն ավարտվեց՝ օրակարգում եղած բոլոր՝ 14 հարցերը հաստատելով: