ԱԺ-ում հաստատման ենթակա նոր կառավարության գործունեության ծրագրի «Ֆինանսական միջնորդությունը» բաժնում նշված է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, ներդրվելու է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգ: Մասնավորապես՝ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքում «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը»: