Անգամ պարտադիր կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրական ճանաչվելը կառավարության հրաժարականի պատճառ չի կարող լինել, այս մաին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը. «Որևէ օրենքի կամ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչվելը չի կարող կառավարության հրաժարականի պայման հանդիսանալ: Կառավարության հրաժարական տալու նախապայմանները քաղաքական են լինում»,-ասաց նախարարը: Ազգային Ժողովի իր ելույթի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը կոչ էր արել նախարար Դավիթ Սրագսյանին «չխառնվել մեծերի գործերին», այս կապակցությամբ նախարարը չցանկացավ որևէ բան ավելացնել.«Ես կարծում եմ ինչ ասվել՝ արդեն ասվել է, և ես լրացուցիչ ասելիք չունեմ»: Լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում նախարարը ԱԺ չորս ուժերի նախաձեռնության կապակցությամբ, արդյոք ինքը պատրաստ է հրաժարվել նախարարի աթոռից՝ Դավիթ Սրագսյանն ասաց. «Դեռ թող սկսեն իրենց գործընթացը հասցնեն ավարտին՝ նոր կպատասխանեմ այդ հարցին»:
տուն Լուրեր Պարտադիր կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրական ճանաչվելը կառավարության հրաժարականի պատճառ չի կարող լինել....