Պարսից ծոցի երկրները պատրաստվում են նոր սահմանափակումներ մտցնել սեռական փոքրամասնությունների համար։ Նրանք պատրաստվում են մտցնել «նույնասեռականության» թեստ, որը պարտադիր պետք է անցնեն այդ երկիր մուտք գործող օտարերկրացիները։
The Daily Mail-ը գրում է, որ եթե թեստը դրական լինի, ապա տվյալ անձին կարգելվի մուտքը Ծոցի երկրներ։ Այս մասին թերթին հայտնել են Քուվեյթում նրա աղբյուրները՝ նշելով, որ հենց Քուվեյթում է մշակվում այդ թեստը։ Անանուն աղբյուրի տեղեկությունը մասամբ հաստատել է նաև Քուվեյթի առողջապահության նախարար Յուսուֆ Մինդքարը՝ Ծոցի բժշկական կենտրոններն իրականացնում են օտարերկրացիների բժշկական զննումներ․ «Սակայն մենք պատրաստվում ենք ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, ինչը թույլ կտա հայտնաբերել նույնասեռականներին և արգելել նրանց մուտքը Քուվեյթ և Պարսից ծոց»։