տուն Հասարակություն Իրավական Պարոն Վանեցյանը տեղյակ չէ. ԱԱԾ տնօրեն

Պարոն Վանեցյանը տեղյակ չէ. ԱԱԾ տնօրեն

495
0

«Պարոն Վանեցյանը տեղյակ չէ՝ ինչքան գումարներ են իր հեռանալուց հետո մուտք արվել»,- այսօր լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Մանրամասն տեղեկություն իմանալու համար ԱԱԾ տնօրենն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել: Նա վստահեցրեց`պետական բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է:

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր` իր հեռանալուց հետո ԱԱԾ աշխատանքի արդյունքում այլեւս գումար մուտք չի եղել բյուջե: